NVIDIA-ն անցավ 5 տրլն դոլարի շեմը, Fed-ը նվազեցրեց տոկոսադրույքը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 29-ը գերհագեցած օր էր ԱՄՆ արժեթղթերի շուկայում։ Գլխավոր նորությունը Fed-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն էր 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 3.75%-ից 4.00%-ի միջակայքում։

Միաժամանակ, Fed-ի ղեկավար Ջերոմ Փաուելը անորոշություն հայտնեց դեկտեմբերին տոկոսադրույքի ևս մեկ կրճատման հնարավորության վերաբերյալ, ինչը ազդեց ինդեքսների վրա։ Dow Jones Industrial Average (DJI)-ը փոքր ինչ նվազեց՝ 0.16%-ով, իսկ S&P 500 (SPX)-ը առևտրային օրվա ընթացքում գրեթե չփոփոխվեց։

Աճ գրանցեց միայն Nasdaq Composite (IXIC)-ը, ավելացնելով շուրջ 0.55% և գրանցելով նոր ռեկորդ։ Սա պայմանավորված էր օրվա մեկ այլ հնչեղ նորությունով՝ NVIDIA-ի բաժնետոմսերի նոր աճով, որը վերջինիս դարձրեց $5 տրիլիոն կապիտալիզացիայի հասած առաջին ընկերությունն աշխարհում։

Ընկերությունը, որ միայն 2023թ․ էր անցել 1 տրիլիոնի շեմը, ընդամենը 3 ամիս առաջ դարձել էր առաջինը, որ հասել էր 4 տրիլիոն դոլար արժեքի։ 2022թ․ ChatGPT-ի գործարկումից հետո NVIDIA-ի բաժնետոմսերի գինն աճել է շուրջ 12 անգամ։

Չորեքշաբթի մի շարք տեխնոգիգանտներ ներկայացրել են իրենց երրորդ եռամսյակի հաշվետվությունները՝

  • Meta (META)-ն, թեև գերազանցել էր եկամուտների վերաբերյալ կանխատեսումները, սակայն մեկ բաժնետոմսի հաշվով եկամուտը նվազել էր՝ հարկերի և կապիտալ ծախսերի ավելացման պատճառով։ Արդյունքում՝ Meta-ի բաժնետոմսի գինը երեկվա ընթացքում նվազել էր շուրջ 8%-ով։
  • Microsoft (MSFT)-ում մոտավորապես նույն իրավիճակն է, իսկ մեկ բաժնետոմսի հաշվով եկամուտը կազմել է $3.72՝ վերլուծաբանների կանխատեսած $3.68-ի փոխարեն։ Չնայած դրան, ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 4%-ով։
  • Google-ի մայր ընկերության՝ Alphabet (GOOG, GOOGL)-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 6%-ով՝ եկամուտների հաշվեվտության ներկայացումից հետո։ Ընկերությունը գրանցել է $102.4 մլրդ եկամուտ երրորդ եռամսյակում, ինչը զգալի գերազանցել է կանխատեսվող $99.85 մլրդը։ Եկամուտների աճը գալիս է Google Cloud-ի վաճառքների շուրջ 34% ավելացումից՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Աճում է նաև ընկերության B2B AI պրոդուկտների պահանջարկը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները