Nvidia չիպեր արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերությունը կապիտալիզացիայի մակարդակով գերազանցել է իր մրցակիցներ Microsoft-ին ու Apple-ին և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը։
Չիպեր արտադրողը երկար ժամանակ ցույց էր տալիս կայուն աճ՝ առաջ անցնելով իր մրցակիցներից՝ Apple-ից, իսկ այժմ՝ նաև Microsoft-ից:
Ամենաթարմ տվյալներով ընկերության բաժնետոմսերն աճել են 3,51%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 135,58 դոլարի՝ ավելացնելով շուկայական կապիտալիզացիան մինչև 3,34 տրլն դոլար, և սա ընդամենը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ կարողացել էր առաջ անցնել Apple-ից և զբաղեցնել վարկանիշում երկրորդ տեղը:
Nvidia-ն մնում է AI-ի զարգացման դարաշրջանի հիմնական շահառուներից մեկը՝ գերիշխելով է AI միկրոչիպերի շուկայում: Այժմ տեխնոլոգիական արդյունաբերությունը շարժվում է դեպի արհեստական բանականության օգտագործման մեծացում, և շատ խոշոր ընկերություններ դիմում են համագործակցության Nvidia-ի հետ, որը, ավելի վաղ, քան մյուսները, սկսեց մշակել AI-ի հետ աշխատելու տեխնոլոգիաներ։ Նույնիսկ բոլորի սիրելի ChatGPT-ն օգտագործում է Nvidia-ի ստեղծած տեխնոլոգիաները։ Դրանք գնում են նաև Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, Meta-ն և այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: