Կազմակերպիչ՝ NVIDIA
Երբ՝ ապրիլի 22
Որտե՞ղ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Միջոցառման մասին
NVIDIA ընկերությունը հրավիրում է «Ծանոթացե՛ք NVIDIA-ին Հայաստանում» միջոցառմանը։ Այն հնարավորություն կտա զրուցելու ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար, Omniverse և Simulation Technology-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի և NVIDIA-ի այլ ներկայացուցիչների հետ՝ NVIDIA-ի և Հայաստանում ընկերության ներկայության մասին ավելին իմանալու համար:
Օրակարգ.
18:00 – 18:30՝ հյուրերի ժամանում և գրանցում
18:30-19:00՝ ողջույնի խոսք և ընկերության նորությունների ներկայացում
19:00 – 20:15՝ տեխնիկական զրույց և հնարավորություններ
20:15 – 20:30՝ հարց ու պատասխան
20:30-21:00՝ շփում և նեթվորքինգ
Գրանցման համար կարող եք անցնել՝ հղմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։