Նյու Յորքում գործող ստարտափը մեկ ժամից քիչ ժամանակում տներ կառուցելու միջոց է գտել

Վերջին լուրերը
Նյու Յորքում գործող ստարտափը մեկ ժամից քիչ ժամանակում տներ կառուցելու միջոց է գտել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Automatic Construction ստարտափն աշխատում է օրիգինալ տեխնիկայի վրա, որը թույլ է տալիս «փչել» տունը և բետոնապատել նրա պատերը, գրում է rb.ru-ն։ Ընկերության գնահատմամբ՝ նման տները կարելի է կառուցել մեկ ժամից էլ քիչ ժամանակում: Դրանք մի քանի անգամ ավելի էժան կարժենան, քան կոմերցիոն կառույցներն ու առանձնատները։

Սա անսովոր, բայց շատ խոստումնալից մեթոդ է բնակարանային ճգնաժամերի դեպքերում: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը օրական 96000 մատչելի տներ պետք է կառուցվի՝ բնակարանի կարիք ունեցող 3 միլիարդ մարդուն տեղավորելու համար:

Նյու Յորքում գործող ստարտափը մեկ ժամից քիչ ժամանակում տներ կառուցելու միջոց է գտել
- Advertisement -
Նյու Յորքում գործող ստարտափը մեկ ժամից քիչ ժամանակում տներ կառուցելու միջոց է գտել

Շինարարությունն արագացնելու և ծախսերը նվազեցնելու համար ճարտարապետներն ու շինարարական ընկերությունները օգտագործում են մոդուլային շենքեր, 3D տպագրություն և նույնիսկ ռոբոտներ։ Ավտոմատ շինարարության համար լուծում էր «փչովի ճկուն գործարանային կաղապարամած» տեխնոլոգիան: Ընկերությունն արդեն դիմել է արտոնագրի համար։

«Մեր լուծումը կոմպակտ փաթեթավորվում է և փչվում տեղում», — ասում է ընկերության գործադիր տնօրեն Ալեքս Բելը:

Բեռնատարը տրամադրում է ապագա տան փաթաթված տարբերակը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները