“Network Administration: IP addressing and Routing” դասընթաց դասընթացավարների համար

Վերջին լուրերը
"Network Administration: IP addressing and Routing” դասընթաց դասընթացավարների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկը՝ փետրվարի 12
Օրերը՝ փետրվարի 12, 14, 16, 19, 21
Տևողություն՝ 10 ժամ
Ձևաչափը՝ առցանց /online/

Դասընթացի մասին.

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է “Network Administration: IP addressing and Routing” դասընթաց դասընթացավարների համար։

Դասընթացի նպատակն է խորությամբ ուսումնասիրել IP հասցեավորման և երթուղավորման հիմնարար հասկացությունները և ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք թույլ կտան ընդլայնել Ցանցային ադմինիստրատրացիայով զբաղվող կամ դրա հետ առընչվող մասնագետների գիտելիքները և փորձը։ Հատուկ շեշտադրում կլինի տվյալների կենտրոններում և ցանցային ենթակառուցվածքներում IP-ի վրա հիմնված ցանցերը նախագծելու, կազմաձևելու և անսարքությունների վերացման վրա։

Դասընթացը կվարի Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի (IIAP) առաջատար ճարտարագետ, հաշվողական և ճանաչողական ցանցերի բաժնի ավագ գիտաշխատող, Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի /ASNET-AM/ ցանցային ծառայությունների ադմինիստրատոր Ռոբերտ Թադևոսյանը։

Ովքե՞ր կարող են մասնակցել.

Ցանցային ադմինիստրացիայով զբաղվող մասնագետները, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ կամ ընդլայնել իրենց մասնագիտական հմտությունները, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոխանցեն այս գիտելիքներն իրենց աշխատատեղերում։

Պահանջներ՝

  • ունենալ հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և հարակից ոլորտում
  • ունենալ հիմնարար գիտելիքներ ցանցային ադմինիստրացիայի ոլորտում

Դասընթացի ընթացքում ներկայացվող թեմաներն ու այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 7-ը 20։00
լրացնել առցանց հայտաձևը և հանձնել առցանց թեստը։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները