«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտագրումը երկարաձգվել է

Վերջին լուրերը
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտագրումը երկարաձգվել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտագրումը երկարաձգվել է մինչև մայիսի 30-ը։

«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 23-28-ը:

Հայաստանում կայանալիք միջոցառումներին յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է թիմի 2 անդամների ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Միջոցառման շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին հնարավոր է դիմել այստեղ։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները այստեղ են։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները