Կազմակերպիչ՝ ANSCC — Armenian National Supercomputing Center, Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝ մայիսի 4, ժամը 19։30
Որտեղ՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն ISTC
Ծրագրի մասին․
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո կկայանա դասախոսությունների շարքի հաջորդ՝ Multifactor authentication (բազմագործոն նույնականացում) թեմայով հանդիպումը։
Դասախոսությունը կվարի Ռոբերտ Թադևոսյանն, ով ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP) առաջատար ճարտարագետ է, հաշվողական և ճանաչողական ցանցերի բաժնի ավագ գիտաշխատող, Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի /ASNET-AM/ ցանցային ծառայությունների ադմինիստրատոր։
Այսօրվա աշխարհում թվային անվտանգությունը հույժ կարևոր է, քանի որ թե ձեռնարկությունները, և թե օգտատերերը որոշակի կարևոր և գաղտնի տեղեկատվություն պահում են առցանց: Այս տեղեկատվության սխալ օգտագործումը կամ չարաշահումը կարող է լուրջ հետևանքների բերել իրական աշխարհում, ինչպիսիք են ֆինանսական գողությունը, բիզնեսի խափանումը և գաղտնիության կորուստը:
Թեև գաղտնաբառերը պաշտպանում են թվային ակտիվները, դրանք պարզապես այլևս բավարար չեն: Բազմագործոն նույնականացումը գործում է որպես անվտանգության լրացուցիչ շերտ՝ կանխելով չարտոնված օգտատերերի մուտքն հաշիվներ, նույնիսկ երբ այդ հաշիվների գաղտնաբառը գողացվել է: Այս դասախոսության ընթացքում կներկայացվեն բազմագործոն նույնականացման հիմնական մեթոդները:
Հանդիպումն անվճար է, կարող են մասնակցել գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները՝ մինչև մայիսի 4, ժ․ 12։00-ն գրանցվելով այս հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։