Արցախի «Մունք» տեխնոդպրոցը կգործի Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Ջավախքում

Վերջին լուրերը
Արցախի «Մունք» տեխնոդպրոցը կգործի Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Ջավախքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024-ին «Մունք» տեխնոդպրոցը նախատեսում է ընդլայնել ծրագիրը՝ նոր շարժական լաբորատորիաներ գործարկել Սյունիքի մարզի Կապան համայնքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, Արագածոտնի մարզի Թալին համայնքում և Ջավախքում: Ընդլայնումից հետո ծրագրում հնարավոր կլինի ներառել ավելի քան 900 շահառու:

Կրթական ծրագիրը ներառում է 3 մասնագիտական ուղղություն՝

  • ռոբոտաշինություն,
  • դիզայն
  • ծրագրավորում
- Advertisement -
Արցախի «Մունք» տեխնոդպրոցը կգործի Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Ջավախքում

Յուրաքանչյուր ուղղություն իր մեջ ներառում է ընդհանուր 10-ից ավելի մասնագիտություն:
2023-ի սեպտեմբերին տեխնոդպրոցի ամբողջ թիմն Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընդամենը հաշված օրերի ընթացքում վերսկսեց իր գործունեությունը ՀՀ-ում և 3 ամսում ծրագրում ներգրավեց ավելի քան 300 շահառու` Լոռու մարզի 6 համայնքից:

«Նպատակ ունենք, որ 2025-ի գարնանը կունենանք ավելի քան 300 լայն բազային գիտելիք ունեցող, մասնագիտական կողմնորոշում ստացած, «Բացահայտում» փուլը հաղթահարած շահառու: Նույն տարվա աշնանը կունենանք այս փուլը հաղթահարած ևս 100 երիտասարդ»,-նշել է ծրագրի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանը։

«Մունք» տեխնոդպրոցն Արցախում հիմնադրված կրթական նախագիծն է, որի ռազմավարական նպատակը Հայաստանի հեռավոր շրջաններից երիտասարդների արտագաղթի կանխումն է և նոր համահայկական կրթադաստիարակչական համակարգի ստեղծումը:

Տեխնոդպրոցի առաքելությունը տաղանդների բացահայտումն է և նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը։

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Մեկնարկային` «Բացահայտում» փուլում ծրագիրը բացահայտում է մարդկանց տաղանդները, նրանց լայն բազային գիտելիք, կարևոր/անհրաժեշտ հմտություն տալիս զարգացման համար։

Այնուհետև 2-րդ՝ «Մասնագիտացում» փուլում հնարավորություն է տալիս նախընտրած ոլորտում մասնագիտանալ։ Իսկ 3-րդ՝ «Կիրառենք» փուլում լուծվում է շահառուների
զբաղվածության խնդիրը։ Նրանք հնարավորություն են ստանում գործակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ և շարունակական աջակցության շնորհիվ ինտեգրվում են աշխատաշուկայում:

Ուսումնական տարվա վերջին «Մունք» տեխնոդպրոցը Արցախում 250-ից ավել շահառու ուներ, իսկ մասնագիտական փուլն ավարտածներն արդեն սկսել էին վերջնական նախագծերի իրականացումը և տարբեր ընկերություններում աշխատանքի անցնելու գործընթացը: Ավելի քան 100 ուսանող էլ պետք է
հոկտեմբերին հաճախեր նեղ մասնագիտական դասընթացների:

Ծրագրի մասին այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները