Պատկերներ ստեղծելու հանրահայտ Midjourney նեյրոցանցն այլևս անվճար չէ

Վերջին լուրերը
Պատկերներ ստեղծելու հանրահայտ Midjourney նեյրոցանցն այլևս անվճար չէ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Midjourney ընկերությունը փակել է տեքստը պատկերի վերածող իր համանուն նեյրոնային ցանցի անվճար մուտքն այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են ակտիվորեն օգտագործել նեյրցանցը՝ հայտնի անձնավորությունների մասնակցությամբ դիփֆեյքեր ստեղծելու համար։

Մեծ աղմուկ հանած ծրագրից օգտնելու համար օգտատերերն այսուհետ ստիպված կլինեն ամսական 10$ վճարել։

- Advertisement -
Պատկերներ ստեղծելու հանրահայտ Midjourney նեյրոցանցն այլևս անվճար չէ

Midjourney-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դեյվիդ Հոլցը Discord-ի պաշտոնական ալիքում հայտարարել է, որ ընկերությունը փակում է անվճար փորձնական ծրագիրը «ծայրահեղ բարձր պահանջարկի, ինչպես նաև օգտագործողների չարաշահումների պատճառով»: Հոլցի խոսքով՝ անվտանգության նոր միջոցները բավարար չեն եղել արհեստական ​​ինտելեկտի չարաշահումը կանխելու համար։

The Washington Post-ն էլ գրում է, որ Midjourney-ն անցանկալի ուշադրության կենտրոնում է վերջին շաբաթներին: Բազմաթիվ օգտատերեր սկսել են օգտագործել արհեստական ​​ինտելեկտը Դոնալդ Թրամփի կալանավորման և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ թրենդային բաճկոնով ռեալիստիկ նկարներ ստեղծելու և տարածելու համար։

Եվ թեև պատկերների կեղծ լինելն արագորեն ճանաչվել է, մտավախություն կա, որ չարամիտները կարող են օգտագործել Midjourney-ը և նմանատիպ գեներատորները՝ ապատեղեկատվություն տարածելու համար:

Նմանատիպ լուծումներ մշակողներն արդեն զբաղվում են անվտանգության խիստ կանոնների սահմանմամբ, որպեսզի խուսափեն նմանատիպ խնդիրներից։ OpenAI-ն, օրինակ, արգելափակում է ընթացիկ քաղաքական իրադարձությունների, դավադրության տեսությունների և քաղաքական գործիչների ցանկացած պատկեր, ինչպես նաև արգելում է սեռական բնույթի բովանդակությունը և բռնության պատկերումը։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները