Microsoft-ը հրահանգներ է հրապարակել Windows 11 օպերացիոն համակարգի (ՕՀ) վերականգնման վերաբերյալ՝ սխալներն ու թերությունները վերացնելու համար, գրում է Neowin հրատարակությունը։
Տեղեկությունը հայտնվել է ընկերության կայքում՝ օգտատերերի կողմից անսարքություններին ուղղված բազմաթիվ հարցերից հետո՝ կապված ընթացիկ 24H2 թարմացման հետ: Microsoft-ի փորձագետները նշել են, որ խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել Windows 11-ը հետ վերադարձնելով նախորդ թարմացմանը՝ ներկառուցված գործիքների միջոցով:
Օպերացիոն համակարգը վերականգնելու համար հարկավոր է համակարգի կարգավորումներ բաժնում գնալ «Վերականգնում» ենթաբաժին: Այնուհետև սեղմել «Վերատեղադրել հիմա» կոճակը: Էկրանին կհայտնվի հաղորդագրություն, որը ցույց է տալիս, որ Windows 11-ը կվերականգնվի, որից հետո օպերացիոն համակարգը կվերագործարկվի:
Փորձագետների կարծիքով՝ վերականգնվելով համակարգն ինքնին ստաբիլ կթարմանա։ Նրանք նաև նշել են, որ սխալի դեպքում հնարավոր կլինի վերադառնալ Windows 11-ի նախկին տարբերակին։
Օպերացիոն համակարգի վերականգնման հնարավորությունը հասանելի է Windows 11 22H2 և ավելի նոր տարբերակներում:
Ավելի վաղ Neowin-ի լրագրողները նշել էին, որ Microsoft-ը թողել է Windows 11-ը հնացած համակարգիչների վրա տեղադրելու տարբերակը։ Միաժամանակ ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ չեն պատրաստվում նվազեցնել ներկայիս Windows-ի նվազագույն համակարգային պահանջները։