Meta-ն խելացի թևնոց է պատրաստում՝ ուղեղի ազդանշանները կարդալու ունակությամբ

Վերջին լուրերը
Meta-ն խելացի թևնոց է պատրաստում՝ ուղեղի ազդանշանները կարդալու ունակությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իր ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցում տեխնոլոգիայի զարգացման մեջ, որը թույլ կտա օգտատերերին կառավարել սարքերը ուղեղի ազդանշանների միջոցով: Ի տարբերություն Իլոն Մասկի Neuralink-ի, որն օգտագործում է ուղեղի իմպլանտ, Meta-ի տեխնոլոգիան ոչ ինվազիվ է:

Ցուկերբերգը կիսվել է այս ոլորտում վերջին ձեռքբերումներով YouTube-ում տեխնոլոգիական ձեռներեց Ռոբերտո Նիքսոնի հետ հարցազրույցի ժամանակ։ Ցուկերբերգը բացատրել է, որ խելացի թևնոցը, որն ընկերությունը մշակում է, կօգտագործի էլեկտրամիոգրաֆիա (EMG)՝ ուղեղից ձեռք ուղարկվող նյարդային ազդանշանները մեկնաբանելու և դրանք սարքի հրամանների վերածելու համար:

- Advertisement -
Meta-ն խելացի թևնոց է պատրաստում՝ ուղեղի ազդանշանները կարդալու ունակությամբ

Meta-ի ղեկավարն ընդգծել է այս տեխնոլոգիայի մեծ ներուժը՝ նշելով, որ չնայած ձեռքբերումներին, ընկերությունը դեռ իր ճանապարհի սկզբում է, քանի որ դեռ չի թողարկել սարքի առաջին տարբերակը։

Խոսելով տեխնոլոգիայի հնարավոր կիրառման մասին՝ Ցուկերբերգը նշել է, որ խելացի թևնոցը շուտով կարող է ինտեգրվել Ray-Ban Meta լրացված իրականության խելացի ակնոցին՝ մուլտիմոդալ AI-ի միջոցով օգտատերերի փորձը (user experience) բարելավելու համար: AI-ի օգտագործումը թույլ կտա հարմարվել յուրաքանչյուր մարդու անհատական ​​հատկանիշներին:

Ցուկերբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտուրիստական ​​նեյրոնային սարքը կարող է սպառողական արտադրանք դառնալ «առաջիկա մի քանի տարիների ընթացքում»: Ըստ նրա՝ նման թևնոցի միջոցով «դուք կարող եք մուտքագրել և կառավարել ինչ-որ բան՝ պարզապես մտածելով, թե ինչպես եք ուզում շարժել ձեր ձեռքը»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները