Մեկնարկում է Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 9-րդ փուլը

Վերջին լուրերը
Մեկնարկում է Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 9-րդ փուլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ EIF
Վերջնաժամկետ՝
 դեկտեմբերի 15
Գրացման հղում՝ https://bit.ly/3uIeOIB

Միջոցառման մասին․

- Advertisement -
Մեկնարկում է Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 9-րդ փուլը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 9-րդ փուլի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցությունն՝ արդյունաբերական և գիտական համայնքների միջև, այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։

Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ, կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը լրացնել այս հայտադիմումը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գիտական ինկուբացիայի ծրագրի միջազգային հայտերի ընդունման 9-րդ փուլի շրջանակում դեկտեմբերի 6-ին կկազմակերպվեն առցանց տեղեկատվական հանդիպումներ բոլոր հետաքրքրված թեկնածուների համար։

Առաջին տեղեկատվական հանդիպումը (հայերենով) տեղի կունենա ժամը 14։00-ին (Երևանի ժամանակով), երկրորդը (անգլերենով)՝ ժամը 15։00 (Երևանի ժամանակով)։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 6-ը՝ ժամը 12:00 գրանցվել այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները