Ձեռներեցների համար մեկնարկում է ծախսերի փոխհատուցմամբ YTILI 2022 ծրագիրը ԱՄՆ-ում

Վերջին լուրերը
Ձեռներեցների համար մեկնարկում է ծախսերի փոխհատուցմամբ YTILI 2022 ծրագիրը ԱՄՆ-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Որտեղ՝ 
ԱՄՆ
Վերջնաժամկետը
՝ մարտի 15։

Ծրագրի մասին

Երիտասարդ ձեռներեցների համար տեղի կունենա YTILI 2022 ծրագիրը ԱՄՆ-ում։ Ծրագիրը ուղղված է եվրոպացի երիտասարդ ձեռներեցների ներգրավմանը, բիզնես առաջնորդների միջատլանտյան երկխոսության զարգացմանը և կայուն միջմշակութային համագործակցության ստեղծմանը։

Ծրագիրը երիտասարդ ձեռներեցներին հնարավորություն է ընձեռում հինգշաբաթյա պրակտիկա անցնել ամերիկյան կազմակերպություններում, ծանոթանալ տեղի բիզնես միջավայրին, մասնակցել ձեռներեցությանը նվիրված ուսումնական ծրագրի եւ Չիկագոյում համաժողովի։

Ծրագրի ավարտին մասնակիցները ընդգրկում են շրջանավարտների ցանցում։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից այդ թվում Հայաստանից, 25-35 տարեկան, բիզնես, կամ սոցիալական ձեռներեցության բնագավառում առնվազն 2 տարվա փորձառությամբ, անգլերենի իմացությամբ ձեռներեցներ։

Կազմակերպիչները փոխհատուցում են կեցությունը, ներքին տրանսպորտը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, աջակցում J-1 վիզայի ստացման հարցում։

Ծրագիրը կազմակերպվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։

Մանրամասների և գրանցման համար անցե՛ք՝ հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները