Մեկնարկում է «Վահե և Լուսի» հիմնադրամի ֆելոուշիփ ծրագիրը

Վերջին լուրերը
Մեկնարկում է «Վահե և Լուսի» հիմնադրամի ֆելոուշիփ ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ստեղծագործական ոլորտներում համարձակ գաղափարներ ունեցողների համար Իմփաքթ Հաբ Երևանում մեկնարկում է Վահե և Լյուսի հիմնադրամի 2025թ.-ի Ֆելոուշիփ ծրագիրը։

«Վահե և Լուսի» հիմնադրամի ստեղծարար արդյունաբերության ոլորտում ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ: Այն նախատեսված է ստեղծագործական ոլորտի ձեռներեցների, հետազոտողների և կազմակերպությունների համար՝ աջակցելով նորարարական նախագծերի զարգացումը Հայաստանում:

Ծրագրի նպատակն է տրամադրել ոգեշնչող միջավայր, համախմբել ստեղծագործ անհատներին ու թիմերին, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ և մասնագիտական աջակցություն՝ գաղափարները հաջողությամբ իրագործելու համար:

Ծրագիրն առաջարկում է

  • Սեմինարներ ձեռներեցության, բրենդինգի և այլ թեմաների շուրջ
  • Մասնագիտական ​​մենթորություն և համաշխարհային ցանց՝ 120+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 60 երկրներում
  • Իմփաքթ Հաբ Երևանի բացառիկ անդամակցություն, որը հնարավորություն կտա մուտք դեպի համատեղ աշխատանքային տարածք, ամենօրյա ներգրավվածության Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապի հնարավորություն 1,000 մասնագետների հետ տարբեր ոլորտներից:
  • Ֆինանսական աջակցություն լավագույն ֆելոուների համար

Ծրագրի մանրամասներն այստեղ են։ Դիմել հնարավոր է մինչև 2025 թվականի մարտի 23-ը, ժամը՝ 23:59։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները