Վանաձորում տեղի կունենա EU4Business Technology Development for Armenia-ի հեքեթոնը

Վերջին լուրերը
Վանաձորում տեղի կունենա EU4Business Technology Development for Armenia-ի հեքեթոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EU4Business «Technology development for Armenia»-ից հայտնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 22-24-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունենալու հայտնաբերելու և մշակելու «Ճարտարագիտական/տեխնիկական նորարարական լուծումներ սովորական արդյունաբերության զարգացման համար»/“Innovative Engineering solutions for conventional industries development” հեքեթոնը:

Գյումրու հեքեթոնը հնարավորություն է տալու  ստեղծագործական ոլորտի բոլոր առաջատարներին, արվեստագետներին, նորաձևության դիզայներներին, ծրագրային ապահովման և խաղերի մշակողներին, մարքեթոլոգներին և գովազդատուներին, մշակույթի ոլորտի աշխատողներին`ստեղծելու նորարարական լուծումներ ավանդական արդյունաբերություններում փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար, ինչպես նաև ստեղծելու համատեղ ստեղծագործական տարածքներ Գյումրիում` արվեստագետների և տեխնոլոգիական համայնքի համագործակցության համար:

- Advertisement -
Վանաձորում տեղի կունենա EU4Business Technology Development for Armenia-ի հեքեթոնը

Վանաձորի հեքեթոնը հնարավորություն է բոլոր ավանդական արդյունաբերության առաջատարների, ինժեներների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների համար ստեղծելու նորարար ինժեներական լուծումներ`ավանդական արդյունաբերությունները զարգացնելու համար (օր. ՝ գյուղատնտեսություն, ջրի պահպանում, էներգախնայողություն, բժշկական սարքավորումների արտադրություն, զբոսաշրջություն, տեքստիլ և այլն):

Շիրակի դիմում-հայտի վերջնաժամկետը հոկտեմբերի 20 -ն է։ Գրանցվելու համար անցե՜ք հղումով։

Լոռու դիմում-հայտի վերջնաժամկետը հոկտեմբերի 19 -ն է։ Գրանցվելու համար անցե՜ք հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները