Կազմակերպիչ՝ Code Republic Lab
Տևողություն՝ 9 ամիս
Որտե՞ղ՝ Picsart Academy
Դասընթացի մասին․
Code Republic Lab-ը մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ Python-ով» անվճար դասընթացը՝ նախատեսված սկսնակների համար։ Ծրագրի նպատակն է 9 ամսում ուսանողներին փոխանցել հիմքային և խորը գիտելիքներ Python-ի մասին։
Դասընթացը կազմված է 5 փուլից՝
Փուլ 1։ Linux ներածություն
Փուլ 2։ Ֆունկցիոնալ իդիոմներ (Python)
Փուլ 3։ Օբյեկտ կողմնորոշված իդիոմներ և աբստրակտ տվյալների տիպեր
Փուլ 4։ Python-ական մտածողություն
Փուլ 5։ Համակարգերի նախագծման սկզբունքներ
Ծրագիրը հագեցած է տեսական և պրակտիկ մասերով: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հեշտությամբ կաշխատեն POSIX միջավայրում, խորությամբ կտիրապետեն Python լեզվին, կկարողանան նախագծել օբյեկտ կողմնորոշված և ֆունկցիոնալ համակարգեր, կտիրապետեն ծրագրերի նախագծման սկզբունքներին։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին՝ subject դաշտում նշելով Programming Fundamentals with Python:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։