Մեկնարկում է Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը

Վերջին լուրերը
Մեկնարկում է Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 18-ին կմեկնարկի Լոռու մարզում գործող բիզնեսների համար Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը։ Բուն դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 25-ից։ 

Ծրագրի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան. 

  • մասնակցելու Հայաստանի առաջատար մասնագետների եռամսյա անվճար բիզնես դասընթացներին,
  • ստանալու գործնական գիտելիքներ, ինչպես նաև կազմել բիզնեսի առաջխաղացման պլան և պատրաստվել փիթչինգին (ելույթին),
  • մասնակցելու Demo day-ին, որի ընթացքում կներկայացնեն իրենց բիզնեսները, կծանոթանան արդեն իսկ հաջողակ ձեռնարկատերերի հետ և կգտնեն նոր ներդրողների,
  • նախագծի ընթացքում աշխատելու մենթորներիի հետ, ովքեր կտրամադրեն պրոֆեսիոնալ խորհրդատվություն և կօգնեն զարգացնել նրանց բիզնեսը։ 
- Advertisement -
Մեկնարկում է Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը

Ծրագրին կարող են մասնակցել Լոռու մարզում փաստացի գրանցում ունեցող փոքր և միջին ձեռնարկատերերը։ 

Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։ 

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.00-ին Վանաձորի «Կիրովական» հյուրանոցում տեղի կունենա ծրագրի վերաբերյալ առաջին տեղեկատվական հանդիպումը։

Ավելին միջոցառման մասին կարդացե՛ք՝ անցնելով հղումով։ Իսկ եթե ցանկանում եք դիմել ծրագրին, լրացրե՛ք օնլայն հայտադիմումը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները