«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը, որն անցկացվում է  5 անվանակարգերում.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Քիմիական գիտություններ
  • Գյուղատնտեսական գիտություններ
  • Ռազմական գիտություններ 
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

- Advertisement -
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր


Լավագույն 5 գաղափարների համար սահմանված է դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:


Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները