Մեկնարկեց «ConFEAS 2023» միջազգային հեղինակավոր համաժողովը

Վերջին լուրերը
Մեկնարկեց «ConFEAS 2023» միջազգային հեղինակավոր համաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 15-ին Մատենադարանի Կոնֆերանս դահլիճում մեկնարկեց «ConFEAS 2023» համաժողովը:

Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել Երևան՝ փորձի փոխանակման և նոր ծանոթություններ հաստատելու համար: Նախորդ տարիներին կոնֆերանսը կազմակերպվել է Աբու Դաբիում և Բուխարեստում:

- Advertisement -
Մեկնարկեց «ConFEAS 2023» միջազգային հեղինակավոր համաժողովը

Համաժողովին մասնակցում են մոտ 20 երկրի շուրջ 40 բանախոս, ովքեր քննարկելու են կապիտալի շուկայի չորս հիմնական ոլորտներին վերաբերող թեմաներ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը և «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հիմնադիր Վարդան Ամարյանը:

Միջոցառումն իր տեսակով կոնֆերանս-քննարկում է, որի ընթացքում միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, պանելային քննարկման եղանակով խոսում են կապիտալի շուկայի արդի հիմնահարցերի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին: 

Համաժողովի հովանավոր և տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը կարևորեց կապիտալի շուկայի զարգացման գործում երկրի խոշոր ընկերությունների դերը՝ նշելով․ «Հայաստանում ներդրումներ ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը արժեթղթերի առաջնային շուկայի զարգացումն է և բորսայական առևտրի ակտիվացումը։ Իսկ այս համաժողովը այն անհրաժեշտ հարթակն է, որտեղ մեր միջազգային գործընկերների հետ կարող ենք քննարկել կապիտալի շուկայում առկա հնարավորություններն ու բացերը՝ գտնելու լավագույն լուծումները։ Team-ը օրեր առաջ հայտարարեց առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Սա հանրային ու բաց գործելուն, ինչպես նաև ֆինանսական շուկայի զարգացմանը նպաստելուն ուղղված կարևոր քայլ է։ Կարծում եմ՝ ցուցակված ընկերություն դառնալը պետք է դառնա վարակիչ նաև մյուս ընկերությունների համար»։

Միջոցառման գլխավոր ներդրումային գործընկերն է Apricot Capital-ը, հովանավորներն են Team Telecom Armenia-ն և Amundi-Acba Asset Management-ը: 

Հետևե՛ք How2B-ի բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները