McDonald’s-ի խոհարարից մինչև Amazon-ի հիմնադիր․ փաստեր Բեզոսի կյանքից

Նախքան բարձր վարձատրվող աշխատանքը թողնելը` մարդ պետք է ունենա նորի ստեղծման համար բավարար կիրք: Մարդ, ով թողեց եկամտաբեր աշխատանքը՝ ձեռներեց դառնալու իր երազանքը իրականացնելու համար:

Եթե երբևէ առցանց գնումներ կատարել եք, դժվար թե ծանոթության անհրաժեշտություն լինի այս հզոր հիմնադրի հետ: 2020 թվականին նրա ընկերությունը դարձավ աշխարհում չորրորդ տեխնոլոգիական ընկերությունը, որը միացավ 1 տրիլիոն դոլար արժողությամբ ընկերությունների ակումբին։ Այն ներկայումս գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար:

- Advertisement -
McDonald's-ի խոհարարից մինչև Amazon-ի հիմնադիր․ փաստեր Բեզոսի կյանքից

Նա ծնվել է սովորելու անհագ ցանկությամբ։

Շատերը սարսափում են նրա ծիծաղից։

Նա լեգենդար ձեռներեց է, ով հայտնի է իր զայրույթով։

Ամբողջական անունը՝ Ջեֆրի Փրեսթոն Բեզոս։

Ծնվել է՝ 1964 թվականի հունվարի 12, Ալբուկերքում, Նյու Մեքսիկո։

Կարողությունը՝ 191,3 միլիարդ դոլար (2022 թվականի հունվարի դրությամբ)

Զարմանալի փաստեր Ջեֆ Բեզոսի մասին

Ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ How2B-ն ներկայացնում է մի քանի զարմանալի, բայց քիչ հայտնի փաստեր աշխարհի երրորդ ամենահարուստ մարդու և Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասին:

Ընտանիք

Ջեֆի ծննդյան ժամանակ նրա մայրը 17-ամյա ավագ դպրոցի աշակերտ էր, իսկ հայրը՝ 19 տարեկան։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրն ամուսնացավ Մայք Բեզոսի հետ 1968 թվականի ապրիլին: Հարսանիքից անմիջապես հետո Մայքը որդեգրեց չորսամյա Ջեֆին և օրինական կերպով փոխեց ազգանունը Յորգենսենից Բեզոս:

Կրթություն

Մինչ Բեզոսը ավագ դպրոցում էր, նա աշխատում էր որպես խոհարար McDonald’s-ում նախաճաշի հերթափոխի ժամանակ: 1986 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանը համակարգչային գիտության և էլեկտրատեխնիկայի ոլորտում:

Վաղ կարիերա

Ավարտելուց հետո նա իր կարիերան սկսել է Fitel-ում՝ ֆինտեխ հեռահաղորդակցության նորաստեղծ ընկերությունում, որտեղ նրան հանձնարարվել է ցանց ստեղծել միջազգային առևտրի համար: Հետագայում անցել է բանկային ոլորտ: 1988-1990 թվականներին աշխատել է որպես ապրանքների մենեջեր։ 30 տարեկանում Բեզոսը դարձավ D. E. Shaw-ի չորրորդ ավագ փոխնախագահը։

«Աշխատի՛ր տքնաջան,  

զվարճացի՛ր,

կերտի՛ր պատմություն»

Ամուսնություն

Ջեֆ Բեզոսն ամուսնացել է Մաքենզի Թաթլի հետ 1993 թվականին, և նրանք ունեն չորս երեխա: Այնուամենայնիվ, 2019 թվականին Բեզոսն ու կինը Twitter-ում հայտարարեցին իրենց բաժանման մասին։ 2019 թվականի ապրիլի 4-ին նրանց ամուսնալուծությունը վերջնական տեսքի եկավ, և Բեզոսը վերցրեց Amazon-ի բաժնետոմսերի 75%-ը, իսկ կինը ստացավ բաժնետոմսերի 25%-ը (35,6 միլիարդ դոլար):

Amazon

Բեզոսը թողեց իր եկամտաբեր աշխատանքը D. E. Shaw-ում և 1994 թվականի հուլիսի 5-ին իր ավտոտնակում հիմնեց Amazon՝ առցանց գրքերի վաճառքով զբաղվող ընկերությունը: Նա իր ընկերությունն անվանեց աշխարհի ամենամեծ գետի անունով՝ հույս ունենալով ստեղծել աշխարհի ամենամեծ առցանց գրախանութը: Նա ստացել է մոտ 300,000 դոլար իր ծնողներից և ներդրել Amazon-ում: Նա նախազգուշացրել էր վաղ շրջանի իր ներդրողներին ձախողման 70% հավանականության մասին: Հետաքրքիր է, որ մեկնարկից ընդամենը երեք տարի անց Amazon-ը դարձավ հանրային առևտրով զբաղվող ընկերություն:

«Եթե ​​դու չես հասկանում քո բիզնեսի նրբությունները , դու կձախողես»։

  • 2000 թվականի սեպտեմբերին Բեզոսը հիմնեց «Blue Origin» ընկերությունը, որը տիեզերական թռիչքների ստարտափ է: 2002 թվականի հուլիսին Բեզոսը գործարկեց Amazon Web Services-ը։ 2007 թվականի նոյեմբերին Բեզոսը թողարկեց Amazon Kindle-ը: 2012 թվականին Ջեֆը հիմնեց Amazon Studios-ը հեռուստահաղորդումների և գեղարվեստական ֆիլմերի համար: 2021 թվականի սեպտեմբերին Ջեֆ Բեզոսը Mail.ru-ի հիմնադիր Յուրի Միլների հետ հիմնեց Altos Labs-ը։ Altos Labs-ը լավ ֆինանսավորվող բիոտեխնոլոգիական ստարտափ է, որը կենտրոնացած է բջջային վերածրագրավորման օգտագործման վրա՝ երկարակեցության թերապևտիկ միջոցների մշակման համար:

Բեզոսը միլիարդատեր

1997 թվականին Ջեֆ Բեզոսը 33 տարեկան հասակում դարձավ միլիոնատեր՝ Amazon-ի նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով 54 միլիոն դոլար հավաքելուց հետո: Ընդամենը երկու տարում նա միլիարդատիրոջ կարգավիճակ ստացավ 35 տարեկանում։ 1999 թվականին ընդգրկվել է Forbes World-ի միլիարդատերերի ցուցակում՝ 10,1 միլիարդ դոլար կարողությամբ:

Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդ

Ջեֆ Բեզոսը գերազանցել է Բիլ Գեյթսին և դարձել աշխարհի ամենահարուստ մարդը, ում կարողությունը 2017 թվականին առաջին անգամ գերազանցել է 90 միլիարդ դոլարը:

Amazon-ից հրաժարվելը

2021 թվականի հուլիսին Ջեֆ Բեզոսը պաշտոնապես լքեց Amazon-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

«Եթե ​​չես կարողանում ընդունել  քննադատություններ մի՛ արա ոչ մի նոր կամ հետաքրքիր բան»։

Մրցանակներ և ճանաչում

1999 թվականին Ջեֆ Բեզոսը ստացավ իր առաջին խոշոր մրցանակը, երբ Time ամսագիրը նրան շնորհեց «Տարվա մարդ» կոչումը: 2008 թվականին Բեզոսին շնորհվել է գիտության և տեխնիկայի պատվավոր դոկտորի կոչում Carnegie Mellon համալսարանից։ 2014–2018 թվականներին Harvard Business Review-ի կողմից նա ճանաչվել է «Աշխարհի լավագույն գործադիր տնօրեն»։ 2015 թվականին Ջեֆ Բեզոսը գլխավորել է Fortune-ի «Աշխարհի 50 մեծագույն առաջնորդների» ցուցակը։ Նա նաև առաջին մարդն է, ով գերազանցել է $100 միլիարդը Forbes-ի «Աշխարհի միլիարդատերեր 2018»-ի ցուցակում: 2021 թվականին Forbes-ը նրան դասեց 1-ին տեղը «Ամերիկայի ամենահարուստ մարդկանց» ցուցակում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
McDonald's-ի խոհարարից մինչև Amazon-ի հիմնադիր․ փաստեր Բեզոսի կյանքից

Վերջին նորությունները

McDonald's-ի խոհարարից մինչև Amazon-ի հիմնադիր․ փաստեր Բեզոսի կյանքից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: