Մարքեթինգի մասնագետ — Team2B

Որտե՞ղ ես աշխատելու՝ Team2B-ում
Որտե՞ղ է Team2B-ն՝ Գարեգին Նժդեհի 17-ում
Աշխատանքի տեսա՞կը՝ Լրիվ դրույք
Մինչև ե՞րբ կարող ես դիմել՝ մայիսի 31, 2022

Աշխատանքի նկարագրություն

Team2B ստարտափը փնտրում է մարքեթինգի պատասխանատու և բանիմաց մասնագետի՝ մարքեթինգային թիմի հետ ամենատարբեր նախագծեր իրագործելու և Team2B-ի մարքեթինգն իրականություն դարձնելու համար։

Ի՞նչ է անելու մարքեթինգի մասնագետը

  • Մշակելու է մարքեթինգային ռազմավարություն,
  • Պլանավորելու և կազմակերպելու է գովազդային արշավներ,
  • Պլանավորելու է սոցիալական ցանցերում մարքեթինգը,
  • Իրականացնելու է մրցակցային շուկայի վերլուծություն,
  • Ամրացնելու է կազմակերպության բրենդը բոլոր մեդիա միջոցներով,
  • Համագործակցելու է թիմի մյուս անդամների հետ, կազմակերպելու է շաբաթական ժողովներ,
  • Պլանավորելու է միջոցառումներ և քննարկումներ,
  • Հետևելու է արդյունքներին KPI-ների միջոցով։

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար

  • Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունքը թիմի հետ ստանալու հմտություն,
  • Նվազագույնը 2 տարվա փորձ մարքեթինգի/ՍՄՄ-ի/թվային մարքեթինգի ոլորտում,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
  • Հաճախորդների հետադարձ կապի հետ աշխատելու ունակություն,
  • Գովադային հաշիվների հետ աշխատելու փորձ,
  • Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ։

Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
  • Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
  • Անվճար սուրճ, թեյ, լիքը կոնֆետներ ու թխվածքաբլիթներ 🙂
  • Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։

Ի՞նչ անել

Ուղարկել ինքնակենսագրականները և առկայության դեպքում պորտֆոլիոները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Մարքեթինգի մասնագետ» արտահայտությունը։

Team2B-ի մասին

Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։

Team2B-ն սոցիալական մեդիայում՝

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ