Ցուկերբերգը ներկայացրել է Meta Quest Pro VR ակնոցը

Վերջին լուրերը
Ցուկերբերգը ներկայացրել է Meta Quest Pro VR ակնոցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է վիրտուալ իրականության իր նոր ակնոցը՝ Quest Pro-ն։ Ընկերության ղեկավարն այն ներկայացրել է ծրագրավորողների համար անցկացված առցանց միջոցառման ժամանակ։

Սարքն արժե 1,499 ԱՄՆ դոլար և գրեթե չորս անգամ գերազանցում է Meta-ի ներկայիս ակնոցի՝ Quest 2-ի գինը, որն սկսվում է $399-ից:

Quest Pro-ն ունի նաև կատարելագործված հպման կարգավորիչներ և ավելի բարակ ոսպնյակներ, կոր մարտկոցը հետևի մասում է՝ գլխին ամրացվող ժապավենի վրա:

Ի տարբերություն իր նախորդի՝ նոր ակնոցը օգտատերերին թույլ է տալիս էկրանից դուրս տեսնել նաև իրական միջավայրը, այսինքն՝ սարքն ունի խառը իրականության հնարավորություն։ Մարկ Ցուկերբերգն ասել է, որ խառը իրականությունը «հաջորդ կարևոր քայլն է վիրտուալ իրականության համար»:

Ցուկերբերգը ներկայացրել է Meta Quest Pro VR ակնոցը

Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան նույնպես միացել է օնլայն միջոցառմանը՝ խոսելով համագործակցության մասին: Նա ասել է, որ Quest Pro-ում հասանելի կլինի Windows 365 գրասենյակային պլատֆորմը, քանի որ Meta-ն փորձում է խառը և վիրտուալ իրականությունը դիրքավորել որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև որպես զվարճանքի ձև:

Առանց վերալիցքավորման Quest Pro-ն կարող է աշխատել մինչև երկու ժամ: Meta-ի նոր սարքի մատակարարումները կսկսվեն հոկտեմբերի 25-ից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները