Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ Հուլիսի 15
Team2B-ն փնտրում է ակտիվ և մոտիվացված Մաքսային ձևակերպումների գծով խորհրդատու:
Ի՞նչ է անելու Մաքսային ձևակերպումների գծով խորհրդատու՝
- Իրականացնել մաքսային ձևակերպումների համար նախնական հաշվարկների,
 - Նշել ԱՏԳԱ կոդերի համար մաքսատուրքի և ԱԱՀ-ի դրույքաչափը,
 - Տրամադրել տեղեկատվություն մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի և թույլտվությունների վերաբերյալ,
 - Կազմել փաստաթղթեր և փաթեթեներ,
 - Դասակարգել բեռների և կատարել հաշվառում,
 - Տրամադրել խորհրդատվություն:
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար 
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ,
 - Մաքսային ձևակերումների մասնագետի որակավորման լիցենզիայի կամ մեկ տարվա աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
 - Ապրանքների դասակարգման ունակություն,
 - Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն,
 - Հաղորդակցման գերազանց հմտություններ,
 - Microsoft office ծրագրերի (word, excel) հետ աշխատելու ունակություն,
 - Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը։
Ի՞նչ անել 
Ուղարկել ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Մաքսային ձևակերպումների գծով խորհրդատու» արտահայտությունը։











