Կազմակերպիչ՝ ANSCC – Armenian National Supercomputing Center, Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝ մայիսի 18, ժամը 19։30
Որտեղ՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC)
Միջոցառման մասին․
Կկայանա «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո իրականացվող դասախոսությունների շարքի հաջորդ՝ “Accelerating Machine Learning and Deep Learning with HPC Techniques” թեմայով հանդիպումը։
Դասախոսությունը կվարի Երևանի պետական համալսարանի “Տվյալագիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի դասախոս Ենոք Հակոբյանը։
Մեքենայական ուսուցումը հեղափոխել է տարբեր ոլորտներ՝ սկսած պատկերների ճանաչումից (Computer Vision) և բնական լեզվի մշակումից (NLP) մինչև ինքնավար ավտոմեքենաներ և բժշկական ախտորոշումներ:
Քանի որ մշակվող մոդելների բարդությունը և տվյալների ծավալը շարունակում է աճել, մոդելների կառուցման և ուսուցման գործընթացի օպտիմիզացման համար առաջնային է գերհամակարգչային տեխնոլոգիաների (HPC) կիրառումը: Այս համատեքստում, դասախոսության ընթացքում կներկայացվեն, թե ինչպես HPC մոտեցումները կարող են կիրառվել մեքենայական ուսուցման մեջ:
Կքննարկվեն մի շարք հիմնարար թեմաներ, մասնավորապես, զուգահեռ ծրագրավորման (Data Parallelism and Model Parallelism) և բաշխված համակարգերի (Distributed Systems) կիրառությունը մեքենայական ուսուցման ընթացքում և դրանց օպտիմիզացման հնարավորությունները:
Մասնակցել կարող են գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 18, ժ. 12։00-ն գրանցվել այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։