Հայկական Lucky Carrot ստարտափը հանրային ներդրումային արշավ է սկսել Republic-ում, որտեղ հնարավոր է ներդրում կատարել սկսած 150 դոլարից։
«Գտնվելով միջոցների հավաքման սաղմնային փուլի գործընթացում և քննարկելով մեր համայնքի հարցումները, ուրախ ենք տեղեկացնել, որ Lucky Carrot-ն այժմ ներկայացված է Republic-ում՝ ֆինտեխ ընկերությունում, որը թույլ է տալիս ներդրումներ կատարել սկսած 150 դոլարից:
Այժմ յուրաքանչյուր ոք, ով կիսում է մեր տեսլականը և սիրում է այն արժեքը, որը մենք բերում ենք մեր օգտատերերին, կարող է միանալ բիզնեսը վերափոխելու մեր ճանապարհորդությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Արշավի մասին մանրամասները կգտնեք այստեղ։
Lucky Carrot-ը կազմակերպության աշխատակիցների ներգրավվածության հարթակ է, որն օգնում է թիմերին մշտական կապ պահել և ակտիվորեն մասնակցություն ունենալ աշխատանքային գործընթացներին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։