Հայկական Lucky Carrot-ի՝ Zoom-ի համար նախատեսված հավելվածը Product Hunt-ում է

Վերջին լուրերը
Հայկական Lucky Carrot-ի՝ Zoom-ի համար նախատեսված հավելվածը Product Hunt-ում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Lucky Carrot պրոդուկտի և Zoom տեսազանգերի ծառայության համատեղ հավելվածն այսօր պայքարում է Product Hunt-ում՝ «Օրվա պրոդուկտ» դառնալու համար:

Lucky Carrot-ը կազմակերպության աշխատակիցների ներգրավվածության հարթակ է, որն օգնում է թիմերին մշտական կապ պահել, ակտիվորեն մասնակցություն ունենալ աշխատանքային գործընթացներին և գնահատված զգալ։

- Advertisement -
Հայկական Lucky Carrot-ի՝ Zoom-ի համար նախատեսված հավելվածը Product Hunt-ում է

«Ուրախ ենք ներկայացնել մեր նոր՝ Lucky Carrot հավելվածը Zoom-ի համար, որը մասնագետներին հնարավորություն է տալիս ընդգծել համագործակցության լավագույն, ամենաարդյունավետ պահերը, շնորհակալություն հայտնել և նշել ձեռքբերումները հենց վիրտուալ հանդիպումների ժամանակ: Այժմ դուք կարող եք գազարներ ուղարկել հանդիպման մասնակիցներին, հայտնել ձեր երախտագիտությունը և տեղեկացնել նրանց, թե որքան է ձեզ դուր եկել նրանց հետ աշխատելը»,- գրել է ստարտափի համահիմնադիր Մարիամ Գյուլումյանը։

Պրոդուկտի օգտին քվեարկե՛ք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները