LinkedIn հարթակում խաղեր կհայտնվեն

Վերջին լուրերը
LinkedIn հարթակում խաղեր կհայտնվեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ին պատկանող LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցն ունի ավելի քան 1 միլիարդ օգտատեր։ Պլատֆորմի մշակողները ձգտում են ավելացնել LinkedIn-ում մարդկանց ծախսած ժամանակը և այս նպատակով նրանք մտադիր են խաղերը ինտեգրել սոցցանցում։

Խոսքը համացանցում մեծ տարածում գտած Wordle-ի նման գլուխկոտրուկների մասին է։ Սկզբնական փուլում LinkedIn-ի օգտատերերին հասանելի կլինի երեք խաղ՝ Queens, Inference և Crossclimb։ Հետազոտողները պլատֆորմի կոդում գտել են խաղերի հղումներ և նույնիսկ համացանցում հրապարակել են մի քանի նկարներ, որոնք ցույց են տալիս գլուխկոտրուկների ինտերֆեյսը:

- Advertisement -
LinkedIn հարթակում խաղեր կհայտնվեն

Սոցցանցի ներկայացուցիչը հաստատել է, որ ընկերությունն աշխատում է խաղերի ինտեգրման վրա, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ դրանք հասանելի կդառնան օգտատերերի համար։

«Մենք փորձարկում ենք LinkedIn-ում գլուխկոտրուկ խաղերի ավելացումը՝ որպես օգտատերերի համար զվարճանալու, հարաբերությունները բարելավելու և ցանցային նոր հնարավորություններ գտնելու միջոց: Հետևե՛ք՝ ավելին իմանալու համար»,- աղբյուրը մեջբերում է LinkedIn-ի ներկայացուցչի խոսքերը։ Նա նաև հավելել է, որ համացանցում հրապարակված նկարներում կարելի է տեսնել խաղերի ինտերֆեյսը, սակայն մինչ դրանք գործարկվեն, տեսքը կարող է փոխվել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները