Հայկական 2 ընկերություն՝ Krisp-ն ու Podcastle-ը Webby Awards 2022-ում մրցանակներ են նվաճել։
Արհեստական բանականության լավագույն հավելված անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական Krisp-ը։ Սա ընկերության արդեն 2րդ հաղթանակն է Webby Awards-ում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Krisp-ը Webby Awards-ում առանձնացվել էր որպես Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) 5 լավագույն կիրառություններից մեկը՝ աշխարհից տարբեր ծայրերից առաջադրված ավելի քան 14,000 ռեկորդային թվով նախագծերից:
Podcastle-ը նվաճել է The Webby People’s Voice մրցանակը՝ որպես «Լավագույն ստեղծագործական արտադրության ծրագրակազմ»: Հայկական ընկերության հետ մրցում էին այնպիսի համաշխարհային խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Adobe-ն ու Canva-ն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։