Armenian Code Academy-ն Avito-ի՝ ռուսական էլեկտրոնային առևտրի հեղինակավոր հարթակի հետ, Նոյեմբերի 23-ին ISTC-ում տեղի կունենա Product Meetup, որի կազմակերպիչներն են Armenian Code Academy-ն՝ Avito-ի՝ ռուսական էլեկտրոնային առևտրի հեղինակավոր հարթակի հետ համատեղ:
Meetup-ը նպատակ ունի միավորելու ավելի քան 100 պրոդուկտ մենեջերների և պրոդուկտ դիզայներների՝ առաջարկելով ստեղծելնոր կապեր, սովորել և լավ ժամանակ անցկացնել: Միջոցառման գլխավոր թեման product management-ում հաճախորդակենտրոն մոտեցումն է:
Avito-ն, որը գլոբալ ճանաչում է ստացել որպես ամենահեղինակավոր գովազդային հարթակ հինգ բիզնես ուղղություններով, միջոցառման ընթացքում կկիսվի թեմայի վերաբերյալ իր փորձով և գիտելիքներով:
Product Meetup-ի ընթացքում ելույթներով հանդես կգան.
- Իլյա Էրեմենկոն, Avito-ի Unit Lead-ը, ով խոսելու է հետևյալ թեմայով՝ «Customer-centricity as the driver to becoming the most visited classified in the world»:
- The Consultancy-ի Managing Partner Նարեկ Հայրապետյանը կքննարկի «Building Customer-Centric Cultures: Strategies for Aligning Teams with User Needs» թեման:
- Վոլֆ Ալեքսանյանը՝ The Software Development Company-ի գործադիր տնօրենը, կբացահայտի «Behavioral Science and Persona Building»-ի գաղտնիքները:
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։