Տեղի կունենա «Leasing Expo 2024. Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը՝ արդեն 2-րդ անգամ Հայաստանում

Վերջին լուրերը
Տեղի կունենա «Leasing Expo 2024. Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը՝ արդեն 2-րդ անգամ Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 3-ին Ալեքսանդր հյուրանոցում անցկացվեց մամուլի ասուլիս «Leasing EXPO 2024. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսի վերաբերյալ: Բանախոսներն էին ցուցահանդեսի համակազմակերպիչ Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը և Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:

Ասուլիսի նպատակն էր ամփոփել Հայաստանում առաջին անգամ կայացած «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսի արդյունքները և անցած մեկ տարում ոլորտում եղած փոփոխությունները, ցուցահանդեսի ունեցած ազդեցությունը ոլորտի վրա ինչպես նաև խոսել առաջիկայում սպասվող ցուցահանդեսի առանձնահատկություններից:

- Advertisement -
Տեղի կունենա «Leasing Expo 2024. Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը՝ արդեն 2-րդ անգամ Հայաստանում

Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը ներկայացրեց «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսի արդյունքները, պատմելով, որ ցուցահանդեսից հետո մեկ տարի շարունակ շրջապատի գործարարներից իմանում էր, թե ինչպես են ձեռք բերել այս կամ այն սարքավորումը հենց ցուցահանդեսի օրերին կամ ցուցահանդեսից հետո, երբ ծանոթացել են այս կամ այն մատակարարին կամ լիզինգային շահավետ պայմաններ առաջրկող ֆինանսաբանկային կառույցին: Արդյունքները գոհացուցիչ էին, տեղ-տեղ նաև անսպասելի:

«Մենք կարողացանք առաջին հայացքից անհասկանալի թվացող թեմայի շուրջ հավաքել մեծ թվով և թիրախային այցելուներ, ունենալ խոշոր գործարքներ հենց ցուցահանդեսի օրերին»,- նշեց Համլետ Խնկոյանը:

Վերջինս նաև հավելեց, որ Big Projects-ը որպես երիտասարդ և դինամիկ կազմակերպիչ ընկերություն ականջալուր է եղել մասնակից ընկերությունների նախորդ տարվա առաջարկներին և կատարել է շատ փոփոխություններ, սպասվում են կազմակերպչական նոր ու հետաքրքիր լուծումներ ցուցահանդեսի օրերին:

Ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ այս տարի շատ են նորությունները և շուկան շատ ավելի ակտիվ և ընդգրկուն է:

«Եթե նախորդ տարի ունեինք շուրջ 6-7 ֆինանսական կառույցներ, որպես մասնակից լիզինգատուներ, այս տարի դրանց թիվը 10-ից ավել է: Նունը վերաբերում է նաև մատակարար ընկերություններին: Այս տարի շատ ակտիվ են նաև սկսնակ կամ դեռ փոքր մատակարար ընկերությունները, ինչի նպատակը հենց հետապնդում էինք նաև մենք»,- նշեց Արսեն Բազիկյանը և հավելեց, որ նախորդ տարվա ավարտին ունեինք լիզինգային ընդհանուր պորտֆել՝ 92. մլրդ դրամի, իսկ արդեն այս տարի՝ 170 մլրդ դրամի: Շուկան ակտիվ աճում է:

Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական և գովազդային արշավը, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքները զուգահեռ մեկնարկել են նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով, ինչպես նաև գովազդային տարբեր հարթակների՝ մարզային հեռուստաընկերություններից մինչև մարզերում արտաքին գովազդների և թռուցիկների տարածման միջոցով: Կազմակերպիչները շատ են կարևորում մարզերում գործունեություն ծավալող տնտեսվարողների մասնակցությունը:

«Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսն արդեն 2-րդ անգամ բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար լինելու է լավագույն հարթակը, ինչպես լիզինգային ակտուալ և հատուկ առաջարներին, պետական ծրագրերին ծանոթանալու, այնպես էլ նոր ու որակյալ, վերջին սերնդի սարքավորումներ առաջարկող մատակարարներ բացահայտելու համար»,- հավելեց Դիանա Հարոյանը։

Ցուցահանդեսը տեղի է ունենալու ապրիլի 12-ից 14-ը՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրնում: Աշխատանքային ժամերն են՝ 11:00-20:00։

Ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝

  • Գյուղատնտեսական սարքավորումներ
  • Արևային պանելներ
  • Տրանսպորտային միջոցներ
  • Շինարարական տեխնիկա
  • Արդյունաբերական սարքավորումներ
  • Արտադրական սարքավորումներ
  • HoReCa մատակարարներ
  • Բժշկական սարքավորումներ
  • IT և ինովացիոն սարքավորումներ,
  • Օդափոխության համակարգեր
  • Սառնարանային տնտեսություն
  • Ջերմոցային տնտեսություն
  • Ֆինանսաբանկային կառույցներ: 

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են  EcoVille արևային ընկերությունը և Premium Machinery-ն` JCB ապրանքանիշով: Հովանավորներն են Arm Leasing-ը և Sino Armenia-ն՝ SDLG ապրանքանիշով:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները