Կկայանա «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը

Վերջին լուրերը
Կկայանա «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Big Projects
Համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիա
Երբ՝ 
հունիսի 2-4, ժամը՝ 11։00-22։00
Որտեղ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Միջոցառման մասին

- Advertisement -
Կկայանա «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը

«LEASING EXPO 2023»-ն աննախադեպ ցուցահանդես է, որը մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:

Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը նշում է, որ ցուցահանդեսը նպատակ ունի դառնալու ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն, որտեղ կներկայացվեն թե՛ սարքավորումներ ներկայացնող տարբեր ընկերությունների նորարարությունները, թե՛ ֆինանսական կառույցների նորարարությունները և լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, կկիրառվի ողջ պոտենցիալով։

Բացի լիզինգային գործընթացի անմիջական մասնակիցներից, անուղղակի մասնակիցները ևս կկարողանան ստեղծել կարևոր կապեր և գտնել լիզինգային գործընթացի մեջ իրենց հետաքրքրող հատվածը։

«Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսը բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար է»,- նշում է Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:

Ցուցահանդեսին ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝

  • Գյուղատնտեսական սարքավորումներ
  • Արևային պանելներ
  • Տրանսպորտային միջոցներ
  • Շինարարական տեխնիկա
  • Արդյունաբերական սարքավորումներ
  • Արտադրական սարքավորումներ
  • HoReCa մատակարարներ
  • Բժշկական սարքավորումներ
  • Օդափոխության համակարգեր
  • Սառնարանային տնտեսություն
  • Ջերմոցային տնտեսություն
  • Ֆինանսական կառույցներ:

Որպես այցելու գրանցվելու համար՝ https://bit.ly/42ezXJq:
Այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ կազմակերպիչների կողմից միջոցառման վերաբերյալ անցկացված մամլո ասուլիսից, որը տեղադրված է ստորև.

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները