Կազմակերպիչներ՝ Freedom Broker Armenia, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Երբ՝ հոկտեմբերի 10
Որտեղ՝ Dvin Music Hall
Միջոցառման մասին․
Կկայանա «Հայաստանի կապիտալի շուկան. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը Հայաստանում։
Ինչպես նշում են կազմակերպիչները միջոցառումը բեկումնային է լինելու Հայաստանի կապիտալի շուկայի աճի համար։ Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։
Սպասվում են քննարկումներ պետական պաշտոնյաների, բիզնեսի առաջնորդների, բանկային փորձագետների և ներդրումային մասնագետների հետ՝ բացահայտելու համար Հայաստանի ֆինանսական ոլորտի ներդրումային միջավայրը:
Կուսումնասիրվեն կարևորագույն արդիական թեմաներ, ինչպիսիք են ընկերությունների ներգրավումը կապիտալի շուկաներ, տեղական ներդրողների իրազեկվացությունը և թվայնացման դերը ֆինանսական զարգացման մեջ:
Միջոցառմանը հնարավոր է միանալ նաև առցանց։ Այլ մանրամասներ կհրապարակվեն շուտով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։