Մեկնարկել է MIT-Armenia Seed Fund ծրագիրը

Վերջին լուրերը
Մեկնարկել է MIT-Armenia Seed Fund ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեկնարկել է MIT-Armenia Seed Fund ծրագիրը, որը ֆինանսավորելու է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) դասախոսների՝ Հայաստանում համագործակցություններ մշակելու և ձևավորելու սկզբնական աշխատանքները:

«Մենք մտադիր ենք շնորհել $25000 արժեքով 1-2 փրոփոզալներ` Հայաստանում գիտական աշխատանքներ անել մտադրվող MIT դասախոսներին։ Ծրագրին կարող են դիմել MIT դասախոսները: Հայաստանցի գիտաշխատողները կարող են կապվել MIT-ում իրենց պոտենցիալ համագործակցողների հետ, և նրանց խրախուսել դիմել այս award-ին, ինչը կմեծացնրի նրանց կողմից այս մրցանակը ստանալու և, այսպիսով, պոտենցիալ համագործակցություներ զարգացնելու շանսերը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է MIT պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը։

- Advertisement -
Մեկնարկել է MIT-Armenia Seed Fund ծրագիրը

Ծրագրում կարող է ներառվել ցանկացած գիտական ոլորտ` ներառյալ հասարակագիտական (հասարակագիտություն, պատմագիտություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, լեզվաբանություն) ինչպես նաև հումանիտար (երաժշտություն, գրականություն, և այլն) ոլորտներն այն պայմանով, որ այդ ոլորտում աշխատող դիմորդ գիտնականը աշխատի MIT-ում:

Ծրագրի մասին մանրամասներ կգտնեք այստեղ։ Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 12-ը։

Մինչ այս MIT International Science and Technology Initiative-ը (MISTI) երկու ծրագիր է բացել Հայաստանում.

  • 25 MIT ուսանողներ մոտ մեկ ամսով աշխատանքային այցեր են անցկացրել Հայաստանում, դասավանդելով հայաստանյան բուհերում և դպրոցներում:
  • 14 ուսանող MIT-ից այս ամառը ինթերնշիփեր են արել հայաստանյան տարբեր արդյունաբերական, բանկային, գիտական, և կրթական հաստատություններում:

Ֆինանսաբանկային ոլորտի նորություններին հետևե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքում:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները