Կկայանա Business YereFun նեթվորքինգ իրադարձությունը 

Վերջին լուրերը
Կկայանա Business YereFun նեթվորքինգ իրադարձությունը 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Targeting Agency 
Երբ՝ հունիսի 14, ժամը 17։00-22։30
Որտեղ՝ Արարատ Գոլֆ Ակումբ, Վահագնի թաղամաս

Հունիսի 14-ին Արարատ գոլֆի ակումբում տեղի է ունենալու Business YereFun ոչ ստանդարտ բիզնես նեթվորքինգ միջոցառումը, որն իր հարկի ներքո է հավաքելու բիզնես սեփականատերերի, տնօրենների և տարբեր ոլորտների թոփ մենեջերների՝ խթանելու բիզնես համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը։

Altezza By Armenian Helicopters-ում ապրիլի 6-ին տեղի ունեցած Linkedin Local Yerevan-ի գրանցած հաջողություններից հետո Targeting ընկերությունը նախաձեռնել է նոր բիզնես նեթվորքինգային միջոցառում, որն իր ոճով և բովանդակությամբ լինելու է անմիջական, բայց շատ գործնական։

Այս միջոցառումը կանաչ դաշտ է ապահովելու գործարարներին համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի ընդլայնման, իրենց կապերը ամրապնդելու և առկա հնարավորություններից օգտվելու համար։

Business YereFun միջոցառմանը ելույթ են ունենալու բիզնես ոլորտում հաջողած մասնագետներ և ներկայացնելու են բիզնես տրանսֆորմացիայի հիշարժան քեյսեր՝ ընդգծելով բիզնեսի հիմնական այս գործառույթները․

  • օպերացիոն մենեջմենթ
  • մարքեթինգ
  • ֆինանսներ
  • մարդկային ռեսուրսներ
  • վաճառք

Ի դեպ, Business YereFun նեթվորքինգ միջոցառման հասույթի 10 տոկոսը ևս ուղվելու է երկու սոցիալական ծրագրերի աջակցմանը՝ «Ապրիլ նախաձեռնություն» և «Առաջին օգնության դասընթաց ու դեղատուփ Սյունիքի մարզի սահմանային ընտանիքներին»:

Միջոցառումը գոլֆի շուրջ արդյունավետ և անակնկալներով լի երեկո է ապահովելու գործարար համայնքին։ Մինչև մայիսի 21-ը նախավաճառքի փուլում կարող եք ամրագրել Ձեր տոմսը հատուկ գնով։

Հետևե՛ք Linkedin Local Yerevan-ի սոցիալական մեդիային միջոցառման հետագա մանրամասներին տեղեկանալու համար կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +3749033321։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները