Հայկական ծագում ունեցող ամերիկացի մոդել, SKIMS ներքնազգեստի և SKKN կոսմետիկայի հիմնադիր Քիմ Քարդաշյանը որոշել է կենցաղային ապրանքներ արտադրել։ Նա պատրաստվում է թողարկել բետոնից պատրաստված հինգ դեկորատիվ իրերի հավաքածու:
SKKN հավաքածուն կներառի աղբարկղ 129 դոլարով, սկուտեղ՝ 65 դոլարով, անձեռոցիկի տարա՝ 89 դոլարով և երկու տարա՝ 65 և 69 դոլար արժողությամբ: Ամբողջ հավաքածուն կարելի է ձեռք բերել 355 դոլարով։

«Ձեռքով պատրաստված տնային պարագաների հինգ կտորից բաղկացած հավաքածուն ձեր տարածքը կլցնի հանգստությամբ և մինիմալիստական նրբագեղությամբ: Յուրաքանչյուր ապրանք զարդարված է զուսպ SKKN BY KIM տարբերանշանով»,- ասված է ապրանքանիշի կայքում տեղադրված ապրանքի նկարագրության մեջ:
Վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 6-ից։ Այս հավաքածուի օգտագործումը տնային տնտեսուհիներից կպահանջի զգալի ֆիզիկական ուժ, քանի որ աղբամանի քաշը 3,5 կգ է, իսկ անձեռոցիկի տարրայինը՝ 1,6 կգ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։