Կենտրոնական բանկը զգուշացնում է չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների մասին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կանխելու զեղծարարություններն ու քաղաքացիների հնարավոր ֆինանսական կորուստները։ ԿԲ-ն հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնք, չունենալով ԿԲ համապատասխան լիցենզիա, հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություններ մատուցելու առաջարկներով։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունները։ Ֆինանսական կորուստներից խուսափելու համար քաղաքացիներին հորդորում ենք օգտվել միայն պաշտոնական գրանցում ունեցող կառույցներից, որոնց ամբողջական ցանկն ու կոնտակտային տվյալները հասանելի են ԿԲ պաշտոնական կայքում (www.cba.am)՝ «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն և չլիցենզավորված կազմակերպությունների կամ կասկածելի առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ պաշտոնական հաղորդակցման միջոցներով։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտնի դարձած անձանց ցանկը, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են եկել ֆինանսական ծառայությունների հրապարակային առաջարկով՝ կգտնեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները