Կայացել է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Վերջին լուրերը
Կայացել է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։ Մրցույթի նպատակն է զարգացնել աշակերտների տրամաբանական, ճարտարագիտական ունակությունները՝ ստեղծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն և խթանելով աշակերտների ստեղծարարությունը։

Մրցույթը կազմակերպել է «Այբ» կրթական հիմնադրամը, իսկ գլխավոր հովանավորն արդեն 5-րդ տարին անընդմեջ Ռոստելեկոմ ընկերությունն է։

- Advertisement -
Կայացել է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Այս տարի մրցույթի մասնակից թիմերի թիվը կրկնապատկվել է՝ 8-19 տարեկան աշակերտներից կազմված 16 թիմ։ Ռոբոտաշինությամբ հետաքրքրվող աշակերտների թվի շարունակական աճ է նկատվում, մեծացել է նաև աղջիկների ներգրավվածությունը ռոբոտաշինության մեջ։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին մասնակցում էին երեխաներ Երևանից և ՀՀ այլ մարզերից՝ Շիրակ, Կոտայք, Սյունիք։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի տարրական տարիքային խմբում լավագույնն է ճանաչվել  «Գիտտուն 1» թիմը՝ Կապանից, Կրտսեր տարիքային խմբում հաղթել է «Best Trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն է «Ֆիզմաթ» թիմը։

Հաղթող թիմերը ստացել են ուղեգրեր դեպի Գերմանիա՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները