Գյումրիում անցկացվեց Gyumri Game Conference-ը

Վերջին լուրերը
Գյումրիում անցկացվեց Gyumri Game Conference-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրիում, անցկացվեց «Gyumri Game Conference»-ը՝ միջազգային կառույցների և խաղային արդյունաբերության ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ ու աջակցությամբ։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Revolution Origins-ի կողմից կազմակերպված համաժողովն անցկացվեց մայիսի 4-5-ը։

- Advertisement -
Գյումրիում անցկացվեց Gyumri Game Conference-ը

«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, մուտք է գործում ինտերակտիվ մեդիայի և խաղերի ստեղծման ոլորտ, որը մեկտեղում է արվեստը, սպորտը, մշակույթը և տեխնոլոգիաները․ Gyumri Game Conference-ը խաղային արդյունաբերության ոլորտի բացահայտման բացառիկ հնարավորություն է»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

Միջոցառման ընթացքում խաղային տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 20 փորձագետներ և մասնագետներ հանդես եկան բանախոսություններով։ Միջոցառմանը ներկա էին կառավարության, ՏԻՄ-ի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և գործընկերներ։

Համաժողովի շրջանակում կազմակերպվեցին բազում մրցույթներ և հետաքրքիր խաղեր, որոնցից մեկն էլ «Imagination challenge»-ն է, այն անցկացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Նշենք նաև, որ համաժողովի ընթացքում անցկացվեց  «Imagination challenge» մրցույթի ամփոփման փուլ։ Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրվել է  «դատարկ կերպար» առանց որևէ դետալի և միջավայրի, մրցույթի մասնակիցները գործի դնելով թվային դիզայնի, 3D մոդելավորման իրենց գիտելիքները և ստեղծագործ մտածողությունը ձևափոխել են այդ կերպարը, գունավորել, կերպարանափոխել այն և ստացել այլ կերպար՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով․ մրցույթի պարտադիր պայմանն այն է եղել , որ չփովխի կերպարի դիրքը։ Մրցույթը նախատեսված էր մինչև 24 տարեկան երիտասարդների համար։

Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև մրցույթ, որի ընթացքում ներկաները նախապես  պետք է գտնեին Գյումրիում հայտնի հինգ վայրերում թաքնված խաղային կերպարների 3D մոդելներ և ներկայացնեն՝ մրցանակների արժանանալու նպատակով։

Շենքում առկա էին խաղային գոտիներ (թվային և անալոգ, VR գոտի), որոնք հնարավորություն էին տալիս ներկաներին տեղում փորձարկել թվային և անալոգ խաղեր, հայտվել այլ իրականության մեջ և զգալ իրենց խաղերի ստեղծման ինտերակտիվ ոլորտում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները