Կայացավ DigiTec Expo 2021-ը

Վերջին լուրերը
Կայացավ DigiTec Expo 2021-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ DigiTec Expo 2021 տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Միջոցառման շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում հավաքվել էին տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ։ Քննարկվում էին տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորություններ։

Այս տարի DigiTec Expo 2021 տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 100 ընկերություններ։ Նրանք ներկայացնում էին իրենց պրոդուկտները և ծառայությունները։

- Advertisement -
Կայացավ DigiTec Expo 2021-ը

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն ընդգծեց թվայնացման ռազմավարության կարևորությունը, որի իրականացման գործում կարևորել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը:

Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված էին հայկական տեխնոլոգիական ընկերությունները՝ ստարտափներից մինչև արդեն կայացած, միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են PicsArt֊ը, Volo-ն, Krisp-ը, CodeSignal-ը և այլ ընկերություններ։

Միջոցառման ընթացքում զրուցեցինք տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

«WEBB Fontaine ընկերությունը ավտոմատացնում է առևտուրը տարբեր երկրների միջև։ Հայաստանում արդեն 16 տարի ենք։ Միջազգային ընկերություն ենք, գլխամասը գտնվում է Դուբայում։ Հայստանում ամենամեծ առևտրի կենտրոնն է։ Մասնաճյուղեր ունենք նաև Ֆիլիպիններում, Ֆրանսիայում և Ուկրաինայում։ 16 տարի լինելով Հայաստանում՝ ունենք 150 հոգանոց թիմ, մեծանում ենք։ Վաճառքի խնդիր, որպես այդպիսին, Հայաստանում չունենք։ Մեր հաճախորդները հենց երկրների կառավարություններն են, ու մեր պրոդուկտի միջոցով մենք օգնում ենք նրանց լուծել մաքսային պրոցեսների հետ կապված խնդիրները»,- նշեց ընկերության ներկայացուցիչ Արմինե Բալասանյանը։

Զրուցեցինք նաև Krisp ընկերության ներկայացուցիչ Անի Չիլինգարյանի հետ։

«Krisp-ը Noise Cancellation և Eco Removal application է: Աշխատում է երկու պլատֆորմներում՝ Windows և Mac։ Երկու կողմի պլատֆորմների համար ունենք երկկողմանի Noise Cancellation, այսինքն և՛ միկրոֆոնի վրա ազդող աղմուկներն ենք մաքրում զանգի մյուս մասնակիցների համար, և՛ խոսողի աղմուկն ենք մաքրում, այսինքն՝ այն ինչ մասնակիցն է լսում»։

Arloopa ընկերությունից զրուցեցինք Արմինե Ղազարյանի հետ։ Նրա խոսքով Arloopa-ն զբաղվում է լրացված իրականություն և վիրտուալ իրականություն տեխնոլոգիաների հիման վրա հավելվածների և տեխնոլոգիաների ստեղծմամբ։ Հավելվածում կան մի շարք անիմացիաներ, որոնք կարող են անմիջապես Ձեր կողքին հայտնվել։ Հավելվածի միջոցով կարելի է, օրինակ, տարբեր թանգարաններում կենդանացնել նկարները, որոնք նախապես ծրագրավորված են։

Զրուցեցինք նաև Pinsight ընկերության ներկայացուցիչների հետ։ Պարզվում է՝ ընկերությունը տվյալների վերլուծություն է ապահովում։ Այսինքն՝ Դուք ներմուծում եք Ձեր ունեցած տվյալների բազան մեր պրոդուկտ ու նաև նշում եք, թե ինչ վերլուծություն եք ցանկանում, ինչ տվյալների հիման վրա և մեր կողմից ստեղծված ալգորիթմը արհեստական բանականության շնորհիվ վերլուծություն է անում և ձեզ տրամադրում տարբեր տեղեկատվություններ, տարբեր գրաֆիկների կամ տեքստային ինֆորմացիայի տեսքով։ Ըստ այդ վերլուծությունների էլ կարող եք Ձեր բիզնես որոշումները կայացնել։

DigiTec Expo-ի շրջանակներում, բացի ցուցահանդեսից, առաջին անգամ անցկացվեց DigiTec Summit 2021 միջազգային համաժողովը՝ արտասահմանյան և տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովի հիմնական նպատակը պանելային քննարկումների միջոցով ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն էր ճգնաժամային իրավիճակում և դրանց ադապտացման մեխանիզմների քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին ընդառաջ։

«Մենք պետք է իրապես հասկանանք, թե ինչ ունենք, ինչի ենք ընդունակ և դրանով առաջնորդվենք՝ չթերագնահատելով և չգերագնահատելով մեր ուժերը: Մեր գերխնդիրը էկոհամակարգի, տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է», — նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

DigiTec Expo 2021-ի անցուդարձի ու ամենավառ պահերի, հետաքրքիր կազմակերպությունների ու է՛լ ավելի հետաքրքիր մարդկանց մասին էլ պատրաստել ենք հոլովակ, որը կարող եք դիտել ստորև։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները