Կապանում COAF սմարթ կենտրոն կկառուցվի

Վերջին լուրերը
Կապանում COAF սմարթ կենտրոն կկառուցվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կապան խոշորացված համայնքում նախատեսվում է կառուցել սմարթ կենտրոն, որն առաջարկում է ոչ ֆորմալ կրթություն, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Ծրագրի շրջանակում պետությունն ուսումնասիրել է 31 գյուղական բնակավայրերում շահառու երեխաների թիվը՝ թե նախադպրոցական, թե դպրոցական տարիքի երեխաներին, բնակավայրերի հեռավորությունը, տեղանքը, շենքերի վիճակը: Եվ ուսումնասիրության արդյունքում 13 կրթահամալիրներում նախատեսվել է կազմակերպել կրթություն, որը թե նախադպրոցական, թե դպրոցական մակարդակի, թե լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման վայր է լինելու:

Լոռու Դեբեդ համայնքում գործում է այդպիսի կենտրոն, որը 27 տարբեր բնակավայերից շուրջ 2000 երեխաների առաջարկում է տարբեր դասընթացներ, ընդգրկված են նաև նախադպրոցական տարիքի երեխաները:

«Նմանատիպ կենտրոն կունենանք Կապան խոշորացված համայնքում: Եվ մեր ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք շատ որակյալ կրթություն»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ դա ծրագրերից մեկն է, որ քննարկվում է ԵՄ-ի աջակցությամբ:

- Advertisement -
Կապանում COAF սմարթ կենտրոն կկառուցվի

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները