ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2024 թվականի փետրվարին կազմել է 273 425 ՀՀ դրամ։ Իսկ սոցիալական ոլորտում, որտեղ ներզռվում են առողջապահության, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտները, այն կազմել է 172 279 ՀՀ դրամ։
Առանձին ոլորտային դիտարկմամաբ աշխատավարձի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում՝ 1 107 639 ՀՀ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 5,5%։ Իսկ ընդհանրացված տեղեկատվություն և կապ ոլորտում (ներառյալ ՏՏ-ն) այն կազմել է 890 413 ՀՀ դրամ։
Հաջորդ ամենաբարձր արդյունքը գրանցած ոլորտը ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը 2024-ի փետրվարի դրությամբ կազմել է 854 390 ՀՀ դրամ։
Հաջորդում են հանքարդյունաբերության ոլորտը՝ 471 506 ՀՀ դրամ, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 361 569 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 311 212 ՀՀ դրամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը՝ 277 212 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։
Ամենացածր մակարդակը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 136 210 ՀՀ դրամ։
Կարդացեք նաև՝
- Ովքե՞ր են բենզինի շուկայի խոշոր հարկ վճարողները
- ՀՀ բանկային համակարգը 4,65 միլիոն հաճախորդ է ունեցել 2024 թվականի հունվարի դրությամբ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: