Freedom House կազմակերպությունը հրապարակել է ամենամյա 12-րդ «Ազատություն համացանցում» (Freedom on the Net – 2022) զեկույցը, որում Հայաստանը բարելավել է միավորները և համարվել ինտերնետի ազատության ցուցանիշով աշխարհի թոփ 15 երկրներից մեկը:
Զեկույցում ընկերությունը հավաքել է աշխարհի 70 երկրների ինտերնետի ազատության մասին տեղեկատվություն, որոնց բաժին է ընկնում օգտատերերի 88%-ը։
Այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր և բարելավել դիրքը 3 միավորով (2021թ.՝ 71 միավոր)։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։