Աշխարհում պրոցեսորների խոշորագույն արտադրողներից Intel ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Intel-ը դադարեցնում է գործունեությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ընկերությունը հիշեցնում է նաև, որ մարտի 3-ին իրենք կասեցրել են բոլոր մատակարարումները Ռուսաստանի և Բելառուսի հաճախորդներին։
«Intel-ը միանում է համաշխարհային հանրությանը` դատապարտելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և կոչ է անում շուտափույթ վերականգնել խաղաղությունը: Մենք անհապաղ դադարեցրել ենք բիզնես գործունեությունը Ռուսաստանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդագրությամբ տեղեկացնում են նաև, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանմեկնարկից հետո շատ արտասահմանյան ընկերություններ հայտարարեցին Ռուսաստանից դուրսգալու կամ բիզնեսի կրճատման մասին։ Այդ ընկերություններից են՝ AMD, Adobe, Apple, Autodesk, Cisco Systems Inc., Dell և այլն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։