InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

Վերջին լուրերը

InTech Armenia 2024 միջոցառումը կրկին իր դռները կբացի նորարար լուծումներով և բիզնեսում արհեստական բանականության ազդեցությամբ հետաքրքրված անձանց համար։ Noventiq Armenia ընկերության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է բացահայտել ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները։ 

InTech Armenia միջոցառման գաղափարի մասին

- Advertisement -
InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

InTech Armenia-ն բավականին երկար պատմություն ունի` ներկայանալով  տարբեր անվանումներով, սակայն, արդեն մի քանի տարի է, ինչ կրում է InTech անվանումը։ Noventiq Armenia ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին միջոցառումը բավականին մեծ մասշտաբով է անցկացվում և արդեն դարձել է առանձին բրենդ։ Այն բացահայտում է  Noventiq Armenia-ի և իր գործընկեր կազմակերպությունների հնարավորությունները, ոլորտում նորարար  լուծումները, նոր ուղղություններն ու շուկայում առկա թրենդները։

«Մենք այս միջոցառումն ամեն տարի անցկացնում ենք մեր գործընկերների համար, որպեսզի շուկային ներկայացնենք ոլորտի թարմ ու նոր լուծումները», — նշում է նա։ 

InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

Noventiq ընկերության մասին

Noventiq Armenia ընկերությունը թվային փոխակերպման և տեղեկատվական անվտանգության լուծումների և ծառայությունների համաշխարհային մատակարար է և Հայաստանում է արդեն 15 տարի։

Ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանի խոսքով՝ այն ամենն, ինչ կապված է  տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների հետ, Noventiq-ի մասին է․ «Մենք սկսել ենք ծրագրային ապահովման վաճառքից, հետո ավելացել է սարքավորումը, հետո տարբեր ուղղություններ։ Զբաղվում ենք պրոյեկտների ստեղծմամբ, դրանց հետագա սպասարկակամբ, օգնում գործընկերներին բիզնես գործընթացների ավտոմատացման, կիբերանվտանգության և մի շարք այլ հարցերում»:

InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

AI-ը՝  InTech Armenia —ի շրջանակում

Այս տարի  InTech Armenia -ի շրջանակում միջոցառման մասնակիցները բացահայտելու են արհեստական բանականության (AI) աշխարհը՝ ուսումնասիրելով դրա ազդեցությունը բիզնեսի վրա և բացահայտելով դրա օգնությամբ արդյունավետության աճի ներուժը: 

Սարգիս Հարությունյանը  Հայաստանում արհեստական բանականության զարգացման պոտենցիալը  բավականին բարձր է գնահատում․ «Մեր երկիրը միշտ հայտնի է եղել պայծառ մտքեր ունեցող մարդկանցով։ Ունենք լուծումներ, որոնք Հայաստանում արդեն ստեղծվել և կիրառվում են: Հուսով ենք, որ շուտով դրանք դուրս կգան նաև միջազգային շուկա»: 

InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

Համագործակցություններ՝ InTech Armenia- ի արդյունքում 

InTech Armenia-ն միտված է օգնել տեղական բիզնեսներին որոշել ՏՏ ներդրումների համար լավագույն ոլորտները՝ առաջարկելով տեղեկատվություն ՏՏ ոլորտի վերջին միտումների և առաջադեմ տեխնոլոգիաների մասին: Սարգիս Հարությունյանի խոսքով՝   InTech Armenia 2023-ի արդյունքում Հայաստանում բիզնեսի և ՏՏ մատակարարների միջև հետաքրքիր համագործակցություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը ավարտին է հասցվել, մյուս մասն էլ դեռ ընթացքի մեջ է։ Ակտիվ համագործակցություն կա նաև պետական մարմինների հետ։

«Մի քանի մեծ պետական համագործակցություն ունենք։ Բավականին ակտիվ աշխատանք է  տարվում ֆինանսական հատվածի հետ։ Միջոցառման արդյունքում բավականին հետաքրքիր լուծումներով համագործակցություններ են սկսվել նաև փոքր և միջին բիզնեսի ներգրավվածությամբ, քանի որ այս բիզնեսները հիմանականում ակտիվ չեն նման պրոցեսներում՝ ի տարբերություն խոշոր  ընկերությունների»,- նշեց նա:

InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

Միջոցառման ֆորմատը և խոսնակները

InTech Armenia միջոցառումն այս տարի բաղկացած է լինելու երկու մասից. առաջին մասը կներկայացնի պանելային քննարկում՝ «Ձևավորելով բիզնեսի ապագան. արհեստական բանականության, կիբերանվտանգության և թվային առաջընթացների ներդաշնակեցում» (անգլ․ Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements) խորագրով, երկրորդ մասը կներառի գլոբալ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների շնորհանդեսներ, ովքեր կկիսվեն տեխնոլոգիաների աշխարհի վերջին նորարարություններով և պատկերացումներով:  

Պանելային քննարկման ժամանակ ելույթ կունեն մի շարք ընկերությունների, այդ թվում ՝ Vertex Technology և DDN ընկերությունների ներկայացուցիչները։ 

«Ելույթ են ունենալու մեր  էքսպերտներից Microsoft-ի ամպային լուծումների զարգացման առաջատար մասնագետը, ով բավականին խորը գիտելիք ունի, լիցենզավորված ու սերտիֆիկացված մասնագետ է։ Պանելային քննարկման շրջանակներում նրանք ներկայացնելու են AI-ի հետ կապված այն լուծումները, որոնց կարիքը կա հայկական բիզնեսում՝ գլոբալ մակարդակով», — հավելեց Սարգիս Հարությունյանը։

Միջոցառման երկրորդ՝ շնորհանդեսների հատվածում, որպես խոսանկներ ընտրվել են այնպիսի բրենդների ներկայացուցիչներ, ովքեր տարվա ընթացքում հայկական բիզնեսի համար անհրաժեշտ և կարևոր լուծումներ են գտել, և կազմակերպիչները փորձել են ներգրավել նրանց, որպեսզի ավելի  մանրամասն ներկայացնեն իրենց փորձը։

InTech Armenia 2024` բացահայտելով արհեստական բանականության աշխարհը

Ովքե՞ր կարող են մասնակցել միջոցառմանը 

Կազմակերպիչները սահմանափակումեր չեն դրել և միջոցառմանը մասնակցելու հնարավոություն տվել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմաներով։ Սարգիս Հարությունյանը կարծում է, որ միջոցառումը հետաքրքիր կլինի ինչպես ընկերությունների հիմնադիրներին և տնօրեններին,  այնպես էլ տեխնիկական մասնագետներին ու ֆինանսական կամ վաճառքի ոլորտի տարբեր ուղղությունների աշխատակիցներին:

«Մի քանի սեսիայով են տեղի ունենալու շնորհանդեսները․ մի հատվածում՝ տեխնիկական, մյուսում՝  ավելի բիզնեսին հասկանալի լեզվով քննարկումներ։ Լուծումներն էլ այնպիսին են, որ սահմանափակված չեն տեխնիկական մասնագետների համար և այն բավականին հետաքրքիր կլինի ցանկաացած մասնագետի համար, ով հետաքրքրվում է նորարար լուծումներով», — նշեց նա։

Ինչպե՞ս անցավ inTech-ը անցած տարի

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունենալու միջոցառումը

InTech Armenian-ն տեղի կունենա ապրիլի 19-ին,
Ժամը 09։30 — ից սկսած` 
Armenia Marriott Hotel Yerevan-ում:

Միջոցառման մանրամասներին ծանոթացեք այստեղ

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները