Մինչ այդ պահը՝ «Close Friends»-ը կամ որ նույնն է՝ «Մոտ ընկերների» գործառույթը սահմանափակ լսարանի համար սթորիների տեսքն ուներ: Այժմ դա հասանելի է նաև գրառումների և Reels-ի համար: Միայն ձեր կողմից ընտրված օգտատերերի համար գրառում կատարելու համար անհրաժեշտ է բացել գլխավոր մենյուի «Լսարան» բաժինը և ընտրել «մոտ ընկերների» գործառույթը:
Ինչպես սթորիների, այնպես էլ այս դեպքում նման կոնտենտը ընդհանուր էջում նշվելու է կանաչ աստղիկով: Գրառումների ու Reels-ի լայքերը և մեկնաբանությունները տեսնելու են միայն Ձեր նշած ցանկի օգտատերերը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: