Instagram-ը պատրաստվում է հրապարակումների հետաձգման գործիք (Scheduling tool) ավելացնել, որի շնորհիվ հնարավոր կլինի նախապես պլանավորել հրապարակումների օրն ու ժամը, հայտնում է TechCrunch-ը։
Մինչ այս սոցիալական հարթակում հրապարակումների պլանավորման համար օգտատերերն ու ՍՄՄ մասնագետներն օգտվում էին կողմնակի ծրագրերից։
Ընկերությունը հաստատել է սպասված գործառույթի թեստավորման մասին լուրը։
«Մենք մեր գլոբալ համայնքի որոշակի մասի հետ փորձարկում ենք հարթակում բովանդակության պլանավորման հնարավորությունը»,- ասվում է Meta-ի հայտարարության մեջ, սակայն այլ մանրամասներ դեռևս չի նշում։
Գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է օգտվել «Ընդլայնված կարգավորումներից» (Advanced settings)։