Ինժեներական և տեխնոլոգիական գաղափարների հեքըթոն՝ ուղղված համայնքներում խնդիրների լուծմանը

Վերջին լուրերը
Ինժեներական և տեխնոլոգիական գաղափարների հեքըթոն՝ ուղղված համայնքներում խնդիրների լուծմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ GITC
Դիմելու վերջնաժամկետ՝
 մայիսի 20

Հեքըթոնի մասին․

Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը տեղեկացնում է, որ «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» հեքըթոնի գրանցման փուլը շարունակվում է։

Այն երիտասարդ թիմերին հնարավորության կտա հանդես գալ ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով՝ ուղղված Հայաստանի տարբեր համայնքներում տնտեսական խնդիրների լուծմանը։

Հեքըթոնի ավարտին 3 հաղթող թիմեր կստանան տեխնոլոգիական նվերներ, ինչպես նաև մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն։

Գլխավոր մրցանակը նվաճած թիմին սպասվում է անակնկալ մրցանակ։ ԳՏՏԿ-ն «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» հեքըթոնը իրականացվում է EU4B ITTD ծրագրի աջակցությամբ։ Հեքըթոնը միտված է խթանելու երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին։ Գրանցվելու և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցե՛ք՝ հղումով։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 94 034 034 հեռախոսահամարին, կամ գրել ԳՏՏԿ էջին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները