ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 23-ին տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում, որին մասնակցել են ոլորտային միությունների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Նա ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունն ու համայնքի հետ ուղիղ երկխոսությունը: Քննարկման ընթացքում ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության տնտեսական հիմնավորումները, հարկային արտոնությունների շնորհիվ արձանագրված բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի դինամիկան 2018-2022թթ-ին, ԲՏ ոլորտի զարգացման դրական ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա:
Այս և նախորդ հանրային քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերը, ոլորտի զարգացման հետ կապված մտահոգությունները, հնչած մտքերն ու առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական նախաձեռնության շրջանակներում:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։