Սպառողական գները 2024 թվականի փետրվար ամսին նվազել են՝ նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ 1,7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ 0,7%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից։ 2023-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 0,4%։
Սպառողական գները նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝ 2024-ի փետրվարին գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 7,4%-ով։ Սպառողական գների նվազեցում դիտվել է նաև կապի ոլորտում՝ 0,5%-ով։
Սպառողական գները կտրուկ աճել են տրանսպորտի (աճը՝ 10,4%), ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների (աճը՝ 7,5%), կրթության (աճը՝ 4,8%), ռեստորանների և հյուրանոցների (աճը՝ 3,5%) մասով։
Սպառողական գներն աճի միտում են ունեցել նաև հագուստի և կոշիկի (աճը՝ 1,4%), բնակարանային ծառայությունների՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա (աճը՝ 0,8%), հանգստի և մշակույթի (աճը՝ 0,6%), առողջապահության (աճը՝ 0,1%) ոլորտներում։
Կարդացեք նաև՝
- Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ. հունվարին կազմել է 266 990 դրամ
- Բենզինի շուկայում 2 նոր մասնակից կա. ՏՄՊՊՀ-ն ամփոփում է գործունեության արդյունքները
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։