Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2025թ․ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9,1%-ով։ Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ընդհանուր աճը կազմել է 7%։
Աճին զգալիորեն նպաստել է շինարարության ոլորտը, որի ծավալները հուլիսին ավելացել են 26,1%-ով։ Ծառայությունների ոլորտում գրանցվել է 11,1% աճ, արդյունաբերությունում՝ 4,2%, իսկ առևտրում՝ 3,8%։
Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հուլիսին կազմել է շուրջ 11,5 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 41,4%-ով։ Արտահանումը կազմել է 4,5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 7 մլրդ դոլար։
Սպառողական գների ինդեքսը հուլիսին 2024թ․ նույն ամսվա նկատմամբ կազմել է 103,2%՝ արձանագրելով գնաճ։ Դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հուլիսին կազմել է 390,27 դրամ։











